Հայտնի է լավագույն բույսը ննջասենյակի համար
Հանրաճանաչ սենյակային բույսը՝ սանսևիերիան, խորհուրդ է տրվում ննջասենյակներում դնել քնի որակը բարելավելու համար: Այս մասին հայտնում է բրիտանական The Sun տաբլոիդը։
Հետազոտությունների համաձայն՝ սանսևիերիան գիշերը մեծ քանակությամբ թթվածին է արտադրում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում քնի որակի վրա, իսկ առավոտյան նպաստում է տրամադրության և կենտրոնացման բարելավմանը։
Ինչպես նշում է թերթը, թթվածնի ցածր մակարդակը կարող է արթնանալուց հետո հանգեցնել գլխացավի, իսկ ավելի բարձր մակարդակն օգնում է ուղեղին ավելի լավ վերականգնել:
Բացի այդ, բույսն ունակ է մաքրել օդը վնասակար նյութերից՝ կլանելով քսիլեններ, տրիքլորէթիլեն, ֆորմալդեհիդ, բենզոլ և ածխածնի օքսիդ։
Վայրի բնության մեջ այն հանդիպում է արևադարձային և մերձարևադարձային Աֆրիկայի չոր քարքարոտ շրջաններում, Մադագասկարում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Հարավային Ֆլորիդայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը