
Ձկնապուր, որը կջերմացնի ձմռան ցուրտ օրերին

«Черетто Море» ռեստորանի շեֆ-խոհարար Վլադիմիր Սիդորովի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Ձկան արգանակ – 1 լ
2. Երկարատամիկ ձկան փափկամիս – 200 գ
3. Իշխանի փափկամիս – 200 գ
4. Սաղմոնի փափկամիս – 200 գ
5. Պերկեսի փափկամիս – 200 գ
6. Կապերս – 40 գ
7. Ձիթապտուղ – 40 գ
8. Դափնու տերև – 4 հատ
9. Մարինացված վարունգ – 60 գ
10. Սպիտակ սոխ – 60 գ
11. Ձիթապտղի յուղ – 40 գ
12.Տոմատի մածուկ – 4 ճ/գ
13. Թթվասեր – 4 ճ/գ
14. Սամիթ – 8 գ
15. Կիտրոնի ժելե – 16 գ
Պատրաստման եղանակը
1. Սոխը կտրատել և տապակել ձիթապտղի յուղով։ Այնուհետև լցնել ձկան արգանակը, տոմատի մածուկը, մանր կտրատած թթու վարունգը, ձիթապտուղը, դափնու տերևները և կապերսը։
2. Հասցնել եռման աստիճանի, ավելացնել ձկների փափկամսերը և եփել մինչև փափկի:
3. Պատրաստի ապուրը լցնել ափսեի մեջ, կենտրոնում դնել խաշած ձկան կտորները, իսկ վրան՝ հում սաղմոնը։
4. Զարդարել թթվասերով, թարմ սամիթով և կիտրոնի ժելեով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը