Հայկ Խանումյանը պետք է հրաժարական տա, մեզ Հայկ Խանումյանի նման պետական չինովնիկ պետք չի․ արցախցի

Արցախից տեղահանված մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտյան բողոքի ակցիա իրականացրեցին Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի մոտ։

«Եկել ենք այն եզրակացության, որ մեր Արցախի Հանրապետության իշխանությունները համագործակցելով ՀՀ կառավարության հետ, բերել-հասցրել են այն վիճակին, որ մեզ ամենամինիմալ աջակցություններից էլ են զրկել, որ մենք այսօր չենք կարողանում տան վարձերը և կոմունալների մուծումները կատարենք»,- ասաց ակցիայի մասնակից տղամարդը։

Նա նաև դժգոհեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանից և պահանջեց նրա հրաժարականը․

«Ինքը եթերում ասում է, որ միջազգային կառույցներն էլ են խոչընդոտ հանդիսանում, այսինքն՝ միջազգային կառույցները, որ մեզ ինչ-որ չափով աջակցություն են տրամադրում, մի մասին՝ վառելանյութով, կոմունալ վճարներով, Հայկ Խանումյանն ասում է՝ միջազգային կառույցներն իրենց այս օգնությունը տրամադրելով՝ խոչընդոտ են հանդիսանում, որպեսզի մեր ժողովուրդը գան Արցախ։ Միջազգային կառույցները խոչընդոտ չեն հանդիսանում, ընդհակառակը՝ օգնում են, որ մենք Հայաստանում գոյատևենք, որ պահը գա, ասեն՝ եկեք, ձեր բնակարանները պատրաստ են, մենք մեծ հաճույքով գնանք Արցախ, մեր բնակարաններում ապրենք։ Մեր պահանջը հստակ է, Հայկ Խանումյանը պետք է հրաժարական տա, մեզ Հայկ Խանումյանի նման պետական չինովնիկ պետք չի․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս