
Սխտորից և պղպեղից պատրաստված կծու նախուտեստ

Բաղադրիչներ
1. Կարմիր բուլղարական պղպեղ – 2 կգ
2. Կծու պղպեղ – 3-5 հատ
3. Սխտոր – 300 գ
4. Քացախ – 3/4 բաժակ
5. Շաքարավազ – 1 բաժակ
6. Աղ – 1/4 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Կարմիր բուլղարական պղպեղը լավ լվանալ, մաքրել սերմերից, կտրատել:
2. Սխտորը մաքրել:
3. Կարմիր կտրատված պղպեղն ու կծու պղպեղը աղալ մսաղացով:
4. Սխտորը նույնպես աղալ:
5. Աղացած պղպեղին ավելացնել աղացած սխտորը:
6. Զանգվածին ավելացնել քացախ, աղ և շաքարավազ:
7. Զանգվածը լավ խառնել, կաթսան ծածկել կափարիչով և երեք օր դնել սառնարանը:
8. Երեք օր անց զանգվածը քամել՝ առանձնացնելով հեղուկ և պինդ մասերը:
9. Հեղուկ մասը լցնել շշի մեջ և պահպանել սառնարանում՝ որպես համեմունք օգտագործելու համար: Պինդ մասը օգտագործել՝ որպես աջիկա: Այն նույնպես պետք է պահպանել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը