Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր վարակումների ամենամեծ թիվը: Համաձայն առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ մեկ օրում գրանցվել է 1809 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 413.500 մարդ, մահացել է 22․431-ը:
Նախարարությունը հայտնել է, որ լիարժեք պատվաստված է 25.2 մլն մարդ, այսինքն՝ ամեն չորրորդ բնակիչը: Առնվազն 37 մլն մարդ ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը: