Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը հունվարի 19-ին հայտարարել է, որ Ռուսաստանի զինվորականների ժամանումը Բելառուս անմիջական սպառնալիք է ներկայացնում Լիտվայի համար։
Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի օրերի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տաղավարի գործունեությունը համակարգելու նպատակով։
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այո՛, ուզում ենք որքան հնարավոր է շատ մարդ պատվաստել. Նարեկ Զեյնալյան
Փարավոնում մեծ միջոցառում է լինելու, կարո՞ղ եք հետևել, որ բոլորը պատվաստման QR կոդ ունենան․ Արթուր Ղազինյան
Պրիմիտիվ եք՝ մի շաբաթ առաջ ասում եք Օմիկրոնը գալու է, շաբաթվա վերջում ասում եք՝ եկավ. Գեղամ Նազարյան
Հայաստանում վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թվի մեծ արագությամբ աճ:
Ինչո՞ւ են հիմա որոշել գնալ հանրային վայրերում սահմանափակումների. Արթուր Ղազինյան
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ Շուշին ու Հադրութը պիտի վերադարձնենք, ՔՊ-ական ուսապարկ Վաղարշակ Հակոբյանն ասում է, թե նրա այդ հայտարարությունից «դավաճանության հոտ է գալիս» (sic)։
Հունվարի 18-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 1-ին փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ղազախստանում բողոքի խաղաղ ցույցերից օգտվել են այն ուժերը, որոնք շահագրգռված են իշխանության բռնի նվաճմամբ:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է Flyօne Armenia հայկական ավիաընկերության կողմից Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքների մեկնարկի ամսաթիվը։
Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից փորձում էին ճշտել ու հստակ պատասխան ստանալ, թե ի՞նչ իրավիճակ է սահմաններում:
ԱԺ նիստում հունվարի 18-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ Համաշխարհային բանկի վիճակագրությամբ՝ նախկին սովետական 15 հանրապետությունների մեջ Հայաստանը գործազրկության մակարդակով զբաղեցնում է 1-ին տեղը՝ 20.21 տոկոս: «Այսինքն՝ եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է»,- հարց էր հնչեցրել պատգամավորը:
Ինչո՞ւ է Հակոբ Սիմիդյանն այսքան ուրախ օրենքի նախագիծը ներկայացնելիս
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրվեց Հովհաննես Խաչատրանը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները․ քվեարկությանը մասնակցած 70 պատգամավորներից «կողմ» քվեարկել է 65, «դեմ»՝ 5 պատգամավոր։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:
«Կիսատ է, եթե դուք բարի լինեք և ամբողջությամբ միացնեք ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը, որ ես արել եմ, դա կատակով արած արտահայտություն է, որովհետև այն կոնտեքստը, որում դա ասվել է, դա եղել է կատակով արած, որովհետև դրան հաջորդել է արտահայտությունը՝ գո՞հ եք…»։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Մոսկա մեկնելուց առաջ հայտարարել է, որ իր այցը կարող է դառնալ շրջադարձային գործոն Իրանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ առեւտրական հարաբերություններում: Հունվարի 19-ին այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Նորիկի Սահակյանը 2022 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Վաղարշակ Հակոբյանը ևս ԱԺ ամբիոնն օգտագործեց «Անռիվա-Տուր» ընկերության գովազդները ցիտելու համար։
ՔՊ-ական պատգամավորը «Անռիվա-Տուր» ընկերության գովազդն է կարդում ԱԺ-ում։
Հայաստանում հունվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 563 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 348 708-ի:
Ամերիկաների հաջորդ՝ թվով իններորդ գագաթնաժողովը, որը 2022 թվականի հունիսին կընդունի ԱՄՆ-ը, տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Հունվարի 18-ին այդ մասին հայտնել է նախագահ Ջո Բայդենը։
Երեխաների թերսնման խնդիրը թողել, խանութներում ապրանքները դասավորելու մասին նախագիծ եք քննարկում
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինա է ժամանել պլանավորված այցի շրջանակներում:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի օրերի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության տաղավարի գործունեությունը համակարգելու նպատակով։ Այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 19-ի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: