Բաժիններ՝

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Սերբիայի նախագահները

Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:  Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիա-Սերբիա հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր:

Սերբիայի նախագահը Թուրքիա կատարած այցի շրջանակներում նաև կմասնակցի Թուրքիա-Սերբիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս