
Խաչակնքելիս ձեռքը սկզբում աջ, հետո` ձախ պե՞տք է տանել, թե՞ հակառակը: Ո՞րն է ճիշտ

– Խաչակնքելիս ձեռքը սկզբում աջ, հետո` ձախ պե՞տք է տանել, թե՝ հակառակը: Ո՞րն է ճիշտ:
– Խաչակնքելիս հայերը սկզբում ձեռքը տանում են ձախ, հետո` աջ, իսկ ռուսներն ու հույները` հակառակը: Երբ հայերը խաչակնքում են, աղոթում են և ձեռքի համարժեք շարժումներ կատարում. Հանուն Հոր (աջ ձեռքը բարձրանում է դեպի ճակատ) և Որդվո (ձեռքն իջնում է կրծքավանդակ) և Հոգվույն (ձեռքը գնում է ձախ կողմ), Սրբո (ձեռքը գնում է աջ կողմ), ամեն (ձեռքը բաց ափը դնում են կրծքին): Ռուսերեն այդ աղոթքն ասվում է հետևյալ կերպ. Во имя Отца (աջ ձեռքը բարձրանում է վերև) и Сына (ձեռքն իջնում է կրծքավանդակ) и Святого (ձեռքը գնում է աջ) Духа (ձեռքը գնում է ձախ), Аминь:
Նկատելի է, որ «Հոգի» բառն արտասանելիս հայերն ու ռուսները ձեռքը տանում են սրտի կողմը, որը համարվում է «հոգու բնակարան»: Այնպես որ, էական տարբերություն չկա, պարզապես յուրաքանչյուր եկեղեցում խաչակնքում են այնպես, ինչպես ընդունված է:
Օրհնությամբ, Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան