Ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն ՀԱՊԿ մեխանիզմները, հույս ունենք, որ եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի տաղավարում անդրադարձել է այն հարցին, թե ինչու է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում որոշում կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան: Դիտարկմանը, որ Հայաստանը նման արձագանք չստացավ, երբ մեր երկրին էր օգնություն անհրաժեշտ ([ոսքն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ [սուվերեն տարածքը խախտելու մասին է), Ա․ Գրիգորյանը պատասխանել է․

«ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»։

Հարցադրումներին, թե ի՞նչ զորախումբ է նախատեսված ուղարկել Հայաստանից, և արդյոք մեկնե՞լ է, Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ զորախմբի մասնակցության և օպերացիայի մասին մանրամասն տեղեկությունը ՊՆ-ն պարբերաբար տրամադրելու է:

«Հայաստանի խաղաղապահ ուժերը մասնակցելու են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը»,- ասել է Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս