Բաժիններ՝

Մերկասառույցի պատճառով Կոտայքում բախվել են կառավարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են Լիա Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի 118 ԼԼ 50 համարանիշի և Լաուրա Գալստյանի վարած Mitsubishi մակնիշի 51 RN 111 հаմարանիշի ավտոմеքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mitsubishi-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, իսկ Mitsubishi-ի վարորդը հղի է։ Վթարի պատճառն էլ ճանապարհի մերկասառույցն է, ու միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող կազմակերպության ներկայացուցիչները ժամանել ու սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ իրականացնել։

Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն ՀՀ կառավարության հաշվեկշռում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31