Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսից մահվան 2, վարակման՝ 27 նոր դեպք

Հայաստանում հունվարի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 27 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 007-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 7977 է:

Հունվարի 2-ի դրությամբ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1507 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9482-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 166 է, ընդհանուր առողջացածներինը՝ 331 858: Մեկ օրում արվել է 1851 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 574 697 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս