
BRICS-ի բանկը հավանություն է տվել Եգիպտոսի ընդունմանը ֆինանսական հիմնարկության կազմում

BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) կողմից ստեղծված Զարգացման նոր բանկը (ԶՆԲ) հավանություն է տվել եւս մեկ նոր անդամի ընդունմանը ֆինանսական հիմնարկության կազմում, որը կդառնա Եգիպտոսը: Այդ մասին ասված է հիմնարկության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է բանկի կայքում:
«Մենք ուրախ ենք ողջունելու Եգիպտոսին Զարգացման նոր բանկի ընտանիքում: Եգիպտոսն աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկն է, խոշորագույն տնտեսությունն Աֆրիկայի մայր ցամաքում եւ Մերձավոր Արեւելքի տարաշրջանում, ինչպես նաեւ հանգուցային խաղորդը զարգացման ֆինանսական ինստիտուտներում: Մենք անհամբերությամբ ենք սպասում ենթակառուցվածքի եւ կայուն զարգացման բնագավառում նրա ներդրումային պահանջների օժանդակությանը»,- մեջբերված է հաղորդագրության մեջ բանկի նախագահ Մարկուս Տրոիխոյի հայտարարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: