Բաժիններ՝

Թալիբները հույս ունեն, որ Ռուսաստանը կշարունակի օգնել Աֆղանստանին

Թալիբները («Թալիբան» շարժում) հույս ունեն, որ Ռուսաստանը կշարունակի Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերել երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի ֆոնին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հատարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:

«Մոսկվան շատ անգամ է հումանիտար օգնություն ուղարկել Աֆղանստանին, մենք շնորհակալություն ենք հայտնել նրան եւ առաջվա պես կարիք ունենք, որ Աֆղանստանի ժողովուրդը միայնակ չմնա, Աֆղանստանի ժողովուրդն օգնության կարիք ունի, որովհետեւ նա նոր-նոր է դուրս եկել պատերազմից, մեր ժողովուրդը տնտեսական դժվարություններ ունի եւ բախվումէ տեւական տնտեսական ճգնաժամի, այժմ մենք սպասում ենք, որպեսզի շարունակվի Մոսկվայի օգնությունն ու համագործակցություն այդ ուղղությամբ»,-հայտարարել է Մուջահիդը:

Ավելի վաղ Մոսկվայում ՌԴ-ի դեսպան Դմիտրի Ժիրնովը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմա-տրանսպորտային ավացիան նոյեմբերից ի վեր ավելի քան 100 տոննա հումանիտար օգնություն, այդ թվում՝ դեղորայք է հասցրել Աֆղանստանին, իսկ հերթական խմբաքանակը երկրի մայրաքաղաք է ժամանել դեկտեմբերի 18-ին: Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել է ԱԳ նախարարության ղեկավարի աթոռը եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս