
Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն

Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մենք շուտով փոխադարձաբար կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ», – ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Նա հավելել է, որ չարտերային թռիչքներ են բացվելու նաև Երևանի հետ։