Բաժիններ՝

Հետաքրքիր փաստեր կոնյակի մասին

«Յուրաքանչյուր կոնյակ, անկասկած, բրենդի է: Բայց ձուրաքանչյուր բրենդի չէ, կոնյակ է». ֆրանսիական ասացվածք:

1. Կոնյակը սպիտակ խաղողի գինու կրկնակի թորումից ստացված խմիչք է, որը հնեցվում է կաղնու տակառներում:

2. Առաջին մարդը, ով գործադրել է կրկնակի թորման մեթոդը, շեվալյե Դելակուրա-Մարոնն է:

3. Կոնյակի հնեցումը բարձր որակի հասնելու վճռորոշ փուլն է: Իզուր չէ, որ այն նկուղը, որտեղ հնեցվում են կոնյակները, կոչվում է «դրախտային սենյակ»:

Կարդացեք նաև

How to Drink Cognac, According to a French Bartender | VinePair

4. Մնալով կաղնու տակառի մեջ՝ կոնյակը ձեռք է բերում անհավանական գեղեցիկ սաթե գույն, յուրահատուկ համ և նրբագեղ բույր:

5. Միակ նյութը, որով պատրաստվում են կոնյակի հնեցման տակառները, կաղնու փայտն է:

6. Կաղնին պետք է յուրահատուկ լինի, Լիմուզենի անտառներից, որը գտնվում է Կոնյակ քաղաքից 150 կմ հեռավորության վրա:

7. Տակառները պատրաստվում են առանց գեթ մեկ մեխի:

8. Կոնյակի հնեցումը կարող է հասնել մինչև 100 տարի և նույնիսկ ավելի շատ: Այսպես, «Ռիչարդ Հենեսի» կոնյակի խառնուրդում (կուպաժում) գոյություն ունի մի քանի կաթիլ 1800 թվականի կոնյակի սպիրտ:

Beginner Brandy for Your Home Bar | Distiller

9. Կոնյակի ամբողջ ծավալի 85 տոկոսը կազմում են չորս ապրանքանիշ. Հենեսի, Դեմի Մարտին, Մարտել, Courvoisier:

10. Կոնյակի 95 տոկոսը արտահանվում է Ֆրանսիայից:

11. Կոնյակի արտադրության գլուխգործոց ստեղծելու համար ոչ մի բաղադրատոմս գոյություն չունի: Ամեն ինչ կախաված է վարպետի ճաշակից և ոգեշնչվածությունից:

12. Կոնյակ գյուղը, որտեղ ապրում է 20 հազար մարդ, հայտնի է ամբողջ աշխարհում:

13. Կոնյակ անվանումով խմիչք կարող է արտադրվել միայն համանուն շրջանում:

14. Սպիտակ խաղողի հիմնական տեսակը, որից արտադրվում է կոնյակը, հանդիսանում է Ունի-Բլանը:

15. Հնեցման առաջին տարիներին կոնյակի սպիրտի հատկանիշները փոխվում են. այն դառնում է ավելի մուգ, իսկ համը՝ ավելի փափուկ: Բույրի և համի մեջ առաջանում են բազմաթիվ երանգներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս