Բաժիններ՝

Թրամփը հայհոյել է Նաթանյահուին

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անպարկեշտ ձեւով հայհոյել է Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նաթանյահուին եւ հայտարարել, որ նրա հետ չի շփվել այն ժամանակվանից, երբ նա Ջո Բայդենին շնորհավորել է Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնում նրա ընտրվելու կապակցությամբ։

«Առաջինը, որը շնորհավորել է (Բայդենին), եղել է Բիբի Նաթանյահուն, մի մարդ, որի համար ես ավելի շատ բան եմ արել, քան ցանկացած մեկի համար, որի հետ ես գործ եմ ունեցել…Բիբին կարող էր եւ լռել: Իսկ նա ահավոր սխալ գործեց»,-Թրամփն ասել է Axios հրատարակության թղթակից Բարաք Ռավիդին տված հարցազրույցում: Ռավիդը երկու հարցազրույց էանցկացրել Թրամփի հետ՝ ապրիլին եւ հունիսին:

Այս եւ մյուս նյութերի հիման վրա թղթակիցը գրել է «Թրամփի աշխարհը. աբրահամյան համաձայնագրերը եւ Մերձավոր Արեւելքի վերափոխումը» (“Trump՚s Peace: The Abraham Accords and the Reshaping of the Middle East”) գիրքը. Բայդենին ուղղված Նաթանյահուի դիմումի տեսագրությունը Թրամփին ցույց է տվել նրա կինը՝ Մելանյան:

«Այդ ժամանակվանից ես նրա հետ չեմ խոսել: Թող գնա…»,-հայտարարել է Թրամփը: Դրա հետ մեկտեղ նախկին նախագահն ընդգծել է, որ Նաթանյահուն իրեն «դեռեւս դուր է գալիս», բայց ինքը նաեւ գնահատում է «հավատարմությունը»: Ի տարբերություն Նաթայահուի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն անմիջապես է, որ շնորհավորել են ԱՄՆ-ի ղեկավարին, քանի որ «զգում էին, որ ընտրությունները կեղծված են», հավելել է Թրամփը:

Ինչպես նշում է հրատարակությունը Նաթանյահուն իսկապես առաջին ղեկավարն է եղել, որը Բայդենին շնորհավորել է ընտրվելու կապակցությամբ: Նա ավելի քան 12 ժամ սպասեց այն բանից հետո, երբ ամերիկյան ԶԼՄ-ները հայտարարեցին ընտրությունների արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս