Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։
Ֆրանսիան դեկտեմբերի 4-ից կվերականգնի ավիաչվերթներն Աֆրիկայի հարավային երկրների հետ, որը դադարեցվել էր կորոնավիրուսի օմիկր ոն շտամի հայտնաբերումից հետո: Այդուհանդերձ, ուղևորները ստիպված կլինեն Ֆրանսիա ժամանելուն պես երկշաբաթյա կարանտին անցնել:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 3-ին ստորագրել է օրենք, որով նախատեսվում է 7 մլրդ ԱՄՆ դոլարի օգնություն հատկացնել աֆղան փախստականներին:
Իրաքյան Iraqi Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը 419 միգրանտների, այդ թվում և մինչև 2 տարեկան երկու երեխայի Մինսկից տեղափոխել է Էրբիլ:
Մի քանի հազար մարդ Վիեննայում դեկտեմբերի 4-ին դուրս են եկել խաղաղ ցույցի՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման ու սահմանափակումների: Ցույցի մասնակիցները պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ և հանդես են գալիս կամավորության սկզբունքով պատվաստվելու օգտին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։
Զագրեբում դեկտեմբերի 2-3-ը տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
Հիշեցնեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երկու օր առաջ ազդարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունել են համատեղ հայտարարություն։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 14։38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի վերջնամասում այրվում են քանդված մեքենաների թափքեր:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներից իրենց հեռախոսների նկատմամբ հաքերային հարձակում իրականացնելու վերաբերյալ դիմումներ կամ ահազանգեր չեն ստացվել:
Ադրբեջանի ոստիկանությունը 2021 թ. դեկտեմբերի 1-ին բռնության միջոցով ցրել է Բաքվի կենտրոնում խաղաղ բողոքի ակցիան՝ ձերբակալելով տասնյակ ցուցարարների, որոնց թվում և ընդդիմության առաջնորդ Թոֆիգ Յաղուբլուին:
Դեկտեմբերի 2-ին թշնամին կրակել էր Արցախի Հանրապետության Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների ձայները լսվել էին Կարմիր Շուկայում։ Որոշ դադարից հետո, թշնամին նույն ուժնությամբ կրակել էր նաև երեկոյան։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում:
Միացյալ Նահանգները դեկտեմբերի 3-ին հարված է հասցրել Սիրիայում՝ ուղղված ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման բարձրաստիճան անդամի դեմ:
Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, փրկարարները ննջասենյակի մահճակալին հայտնաբերել են բնակչի դին:
Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում:
Մարդիկ բազմաթիվ հարցեր ունեն, սակայն պատասխանատուններն անընդհատ փախուստի մեջ են։ Ի՞նչ ասեն, ի՞նչ ունեն ասելու։ Ոչինչ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի վերաբերյալ նոր որոշու է կայացվել: Որոշման մանրամասնեի մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում:
Ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել:
Ֆրանսիան և Եվրամիության անդամ մի շարք այլ երկրներ բանակցություններ են իրականացնում Աֆղանստանում համատեղ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ՝ առանց «Թալիբան» շարժումը որպես պաշտոնական իշխանություն ճանաչելու:
Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը Հալեպում հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ:
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը կառավարության ղեկավարի պաշտոնում վերջին անգամ դիմել է քաղաքացիներին տեսաուղերձով՝ կոչ անելով պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն ընտրվել է Եվրասիական գրադարանային ասամբլեայի (БАЕ) փոխնախագահ:
Ենթադրաբար 2016 կամ 2017 թվականին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին դժգոհեց մարզպետերի կառավարչական ու մասնագիտական կարողություններից ու հանձնարարեց աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։
Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի նոր շտամը՝ օմիկրոնը հայտնաբերվել է 50 նահանգից առնվազն 10-ում: