Բաժիններ՝

Բաքուն հայտնել է Ստոկհոլմում ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը

Ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական ԱԳՆ-ին, որպես պատճառ նշվել է «հայ պատգամավորների անօրինական այցը Ղարաբաղ»:

«Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ է կայացել, որին մասնակցել է ադրբեջանցի նախարարը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են միջոցառման շրջանակում հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև … Միևնույն ժամանակ նախատեսվող հանդիպումից ժամեր առաջ հայտնի է դարձել Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատկանավորների՝ Ադրբեջանի տարածք այցի մասին: Այդ գործողություններին ի պատասխան ադրբեջանական կողմը նախարարենրի հանդիպումը նպատակահարմար չի համարել»,- ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031