Բաժիններ՝

Թուրքիան առաջարկում է իր օգնությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում

Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում: Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Աշխատում ենք անել մեզնից հասանելիքը՝ երկու երկրի միջև լարվածության թուլացման նպատակով»,- ասել է Քալընը:

Նա նշել է, որ Թուրքիան առաջնահերթ ցանկանում է, որ երկու երկրները խնդիրը լուծեն իրար միջև: «Սակայն եթե դա անհնարին լինի, Թուրքիան կարող է կառուցողական դերակատարում ունենալ՝ կողմերին երկխոսության համար հարթակ տրամադրելով»,- ասել է նախագահի խոսնակը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է միայն կողմերի դրական արձագանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031