Բաժիններ՝

Բարսելոնան «Բարսա» մի կոչեք. 17 սխալ, ըստ որոնց՝ տեղացիները կհասկանան, որ Դուք զբոսաշրջիկ եք

1. Լոնդոն, Մեծ Բրիտանիա – թողնել մեծ թեյավճար

Թեյավճարները ռեստորաններում ողջունվում են, բայց դրանք շատ ավելի համեստ են, քան, օրինակ, ԱՄՆ-ում, քանի որ մատուցողներն աշխատավարձ են ստանում:

2. Բարսելոնա, Իսպանիա – կարճ անվանել Բարսա

«Մենք միշտ զայրանում ենք, երբ լսում ենք այդ կարճ անվանումը»:

3. Փորթլենդ, Օրեգոն – քայլել անձրևանոցով անձրևի ժամանակ

Այստեղ կրում են բրդյա սվիտեր և քիչ են ուշադրություն դարձնում անձրևին:

4. Մոսկվա, Ռուսաստան – սուլել տանը

Եթե ինչ-որ մեկի տանը զարմանքից սուլեք, ապա բոլորը միանգամից կհասկանան, որ Դուք զբոսաշրջիկ եք:

5. Փարիզ, Ֆրանսիա – Շառլ Դը Գոլ օդանավակայանը կոչել Շառլ Դը Գոլ

Տեղացիները Շառլ Դը Գոլ օդանավակայանը կոչում են Ռուասսի:

6. Չիկագո, Իլինոյս – գնալ ռազմածովային նավամատույց ամռանը

Նավամատույցում ամռանը միշտ շատ մարդ կա, բայց նրանք զբոսաշրջիկներ են: Իսկ տեղացիները նավամատույց գնում են միայն աշնանը:

7. Սինգապուր – ծամոն ծամել

Սինգապուրում ծամոն վաճառելը հակաօրինական է:

8. Էդինբուրգ, Շոտլանդիա – անգլերենում արտասանել «գ» վերջավորությունը

Անգլերենում քաղաքի անվանումը արտասանվում է «Էդինբերա», այլ ոչ թե «Էդինբուրգ»:

9. Նյու Յորք, ԱՄՆ – գնալ Թայմս Սքուեր

Տեղացիները այնտեղ ոչ մի դեպքում չեն հայտնվում:

10. Ալբերտա, Կանադա – կերակրել վայրի կենդանիներին

Պետք է հարգել կենդանիներին և նրանց անձնական տարածքը:

11. Յոհանեսբուրգ, Հարավային Աֆրիկա – լինել սիրալիր և խոսել անծանոթ մարդկանց հետ

Տեղացիներին երբեք դուր չի գալիս, երբ խախտվում են սահմանները և իրենց անձնական տարածքը: Հիմնականում նրանք սիրալիր չեն անվտանգության նկատառումներով:

12. Բոստոն, ԱՄՆ – կանգնել և դիտել փողոցային ներկայացում

Փողոցային ներկայացումները կազմակերպվում են զբոսաշրջիկների համար:

13. Սիեթլ, ԱՄՆ – լինել արևայրուքով

«Երբ ինչ-որ մեկը մտնում է սրճարան իդեալական արևայրուքով, կարճ տաբատով և ունի այնպիսի տեսք, կարծես թե նա տեսել է արևը, մենք միանգամից հասկանում ենք, որ նա տեղացի չէ»:

14. Հռոմ, Իտալիա – լինել առանց արևայրուքի

Եթե տեսնում ես ինչ-որ մեկին բաց մաշկով և մազերով, ապա միանգամից հասկանում ես, որ նա տեղացի չէ:

15. Ամստերդամ, Նիդեռլանդներ – հեծանիվ վարել սաղավարտով

Բոլոր տեղացիները հեծանիվը վարում են առանց սաղավարտի:

16. Կահիրե, Եգիպտոս – կրել զինվորական զգեստ

Ոչ մի տեղացի այդպիսի զգեստ չի կրում:

17. Թեհրան, Իրան – չսակարկել սուպերմարկետում

Իրանում սակարկելու սովորությունն այնքան կարևոր է, որ որոշ սուպերմարկետներում գներն արհեստականորեն բարձրացնում են, որպեսզի մարդիկ սակարկելու հնարավորություն ունենան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս