
Երկնիշ տնտեսական աճի մասին այլևս խոսք լինել չի կարող

2021թ. հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) շարունակել է դանդաղել:
Տնտեսության մեջ նկատվել է 12-ամսյա աճի որոշակի արագացում, որը, սակայն, բավարար չի եղել կուտակային աճի դանդաղումը զսպելու համար: Հունվար-հոկտեմբեր ամիսներին ՏԱՑ-ը դանդաղել է 0.1 տոկոսային կետով՝ կազմելով 4.3%: Այս միտումների պայմաններում տարեկան տնտեսական աճը կարող է լինել 4.0-4.5%-ի սահմաններում, ինչը չափազանց ցածր է՝ հաշվի առնելով այն, որ բազային (համեմատվող) տարին եղել է ճգնաժամային և գրանցվել է 7.4% անկում:
Բնականաբար, երկնիշ տնտեսական աճի մասին այլևս խոսք լինել չի կարող, այնուամենայնիվ կառավարությունը պետք է իրականացնի տնտեսական քաղաքականության որոշակի միջոցառումներ տնտեսական աճի դանդաղող տեմպը վերափոխելու ուղղությամբ:
ՎԱՐԴԱՆ ՄԱԿԱՐՅԱՆ