
Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարը

Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 29-ին կայացած սակարկությունների ընթացքում բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները։
Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն աճել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1102 դոլար:
Եվրոպայում գազի գնի ընդհանուր աճն օրվա սկզբի համեմատությամբ գերազանցում է 7 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: