
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում 10 կմ ճանապարհահատվածի կառուցման ժամանակ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ճանապարհավերականգնողական աշխատանքների իրականացման ընթացքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ներկա պահին անվտանգության ապահովմամբ հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետների կողմից արդեն վերականգնվել է 10 կմ ճանապարհահատված կողմերի սահմանազատման գծի երկայնքով: