Բաժիններ՝

211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները մի քանի օրից կտեսնենք փողոցներում. Հայկ Մարության

Սիրելի երևանցիներ, ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք մեր նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։ Այս մասին գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։

Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը»,-նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս