Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան, Լանջիկ գյուղերում մառախուղ է։
Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը (Վերին Խոտանան գյուղի հատվածը) դժվարանցանելի բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։