«Այս մեծ դժբախտության պահին Հայաստանն, ինչպես միշտ, Ռուսաստանի եղբայրական ժողովրդի կողքին է». Արմեն Սարգսյանը՝ Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կուզբասի Լիստվյաժնայա հանքում տեղի ունեցած վթարի առնչությամբ, որը հանքափորների և փրկարարների շրջանում պատճառ է դարձել մարդկային զոհերի։ Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խնդրում եմ իմ խորը ցավակցությունն ու անկեղծ վշտակցությունը փոխանցել զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքներս։

Այս մեծ դժբախտության պահին Հայաստանն, ինչպես միշտ, Ռուսաստանի եղբայրական ժողովրդի կողքին է»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930