ՕՊԷՔ-ը կարծում է, որ պահուստներից դուրս հանված նավթը գերավելցուկ կստեղծի շուկայում. Bloomberg
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) կանխատեսում է, որ նավթի՝ ռազմավարական պահուստներից շուկա հանված բաժինը կարող է հանգեցնել համաշխարհային շուկայի մատակարարումների զգալի ավելցուկների: Այդ մասին ասված է նոյեմբերի 24-ին տարածված փաստաթղթում, որն ստացվել է Bloomberg գործակալությունում։
Գործակալության տվյալներով՝ առաջիկա երկու ամսվա ընթացքում պահուստներից շուրջ 66 միլիոն բարել հանվելու պայմանում նավթի ավելցուկը կարող է աճել օրական 1,1 միլիոն բարելով:
ԳՈՎԱԶԴ00:42Իմանալ ավելին
ՕՊԷՔ-ի երկրների մի շարք պատվիրակներ նշել են, որ քննարկում են հունվարին արտադրության պլանավորված ավելացման չեղարկումը դուրս հանված պաշարներով շուկայի գերհագեցման դեպքում:
ԱՄՆ-ը նոյեմբերի 23-ին հայտարարել է ռազմավարական պաշարներից 50 միլիոն բարել դուրս հանելու մասին: Սպիտակ տանն ընդգծել են, որ նավթի պաշարների մի մասը գործի դնելու են պատրաստ նաեւ մի շարք այլ պետություններ, ներառյալ Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: