Կոնվերս Բանկ. Black Friday-ին՝ նաեւ Cash back-ով

Կոնվերս Բանկը` Black Friday-ի կապակցությամբ հայտարարում է հերթական Cash back ակցիան իր Visa virtual քարտապանների համար:

«Մենք գնահատում ենք մեր հաճախորդների հարմարավետությունը, կարեւորում առցանց հարթակներում գործարքների անվտանգության ապահովումը եւ ստեղծում լավագույն պայմանները գնումների իրականացման համար: Այս անգամ Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում  նոյեմբերի 26-ին՝ Black Friday-ի օրը, առցանց գնումներ կատարել Բանկի թվային  Visa virtual քարտով եւ ստանալ մինչեւ 20.000 դրամի Cash back»,-ասել են Բանկում:

Նշվել է, որ Visa virtual-ը Հայաստանում ներդրված առաջին թվային քարտն է՝ նախատեսված առցանց գնումների համար: Այն ապահով է գնումների իրականացման ժամանակ, միաժամանակ անվտանգ՝ զեղծարարությունների համար: Քարտը ֆիզիկապես գոյություն չունի, ուստի եւ այն կորցնել հնարավոր չէ, ինչպես նաեւ փոխկապակցված չէ դրամական հաշվին, ինչի շնորհիվ հաճախորդների ֆինանսական միջոցները «հարձակումների» ժամանակ անհասանելի են  երրորդ անձանց:

Visa virtual-ի մանրամասները՝  այստեղ․

Ներբեռնելով Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածը, հաճախորդները կարող են ստանալ Վիզա Վիրտուալ քարտ անվճար:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930