
Եվրոպայում գազի գինն իջել է

Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 22-ին կայացած բորսայական սակարկություններում իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարից ցած, վկայում են ICE սակարանի տվյալները։
Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց մինչեւ 993 դոլար: Եվրոպայում գնի ընդհանուր նվազումն օրվա սկզբից կազմում է 2,4 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: