Բաժիններ՝

8 հազվագյուտ թանկարժեք իրեր, որոնք պատահաբար գտնվել են կոմիսիոն խանութներից

1. 2012 թվականին նկարչուհի Բեթ Ֆիբեկը կոմիսիոն խանութից գնել է երկու կտավ 9.99 դոլարով: Ավելի ուշ նկարչուհու ընկերուհին նկարներից մեկի վրա հայտնաբերել է աբստրակցիոնիստ նկարիչ Իլյա Բոլոտովսկու ստորագրությունը: Sotheby’s-ում կտավը վաճառվել է 34.375 դոլարով:

2. Ի տարբերություն Բեթ Ֆիբեկի, Զակ Նորիսը նպատակաուղղված փնտրում էր շուկաներում և սեքընդհենդներում արժեքավոր իրեր: Ի վերջո, նրա բախտը բերում է. Ֆենիքսում նա գտնում է Jaeger-LeCoultre ժամացույց, գնում է այն մոտ 6 դոլարով և հաճույքով վերավաճառում 35 հազար դոլարով:

3. Ամուսիններ Շոն և Ռիկկի ՄաքԷվոյները Էշվիլի կոմիսիոն խանութից ձեռք են բերում հին սվիտեր, որը, ինչպես պարզվում է, եղել է ամերիկացի ֆուտբոլիստ և մարզիչ Վինս Լոմբարդիինը:

Աճուրդում նրանք սվիտերը վաճառել են 43 հազար դոլարով:

4. Տարօրինակ ըմպանակ, որը ձեռք է բերվել 4 դոլարով Սիդնեյի կոմիսիոն խանութներից մեկում, վերավաճառվել է Sotheby’s-ում 75 հազար դոլարով: Փորձագետները եզրակացրել են. դա 17-րդ դարի չինական գավաթ է՝ պատրաստված ռնգեղջյուրի եղջյուրից:

5. Մասաչուսեթսի 81-ամյա թոշակառուն 2006 թվականին 3 դոլարով դնում է մի կտավ, որի մասին նա միայն մեկ բան գիտեր. այն շատ հին է: Մեկ տարի անց նրա թոռնուհին կտավը ցույց է տալիս հնավաճառին, որը գնահատում է այն 20-30 հազար դոլար: Ի վերջո, 17-րդ դարի ֆլամանդացի անհայտ նկարչի գործը աճուրդում վաճառվում է 190 հազար դոլարով:

6. Ֆիլադելֆիայի արվեստների թանգարանում մի ամերիկուհի տեսնում է քանդակագործ Ալեքսանդր Կոլդերի գործերը, որոնք շատ նման են լինում այն վզնոցին, որը ձեռք է բերած լինում հնաոճ իրերի շուկայում: 2013 թվականի սեպտեմբերին ամերիկուհին վզնոցը վաճառում է 267.750 դոլարով:

7. Ֆիլադելֆիայի մի բնակիչ 1989 թվականին շուկայում գնում է մի նկար, որի կտավի և շրջանակի արանքում հայտնաբերում է 1776 թվականի անկախության դեկլարացիայի կրկնօրինակը: 1991 թվականին նա Sotheby’s-ում վաճառում է դեկլարացիան Դոնալդ Շեերին 2.4 մլն դոլարով: 2000 թվականին Շեերը նույն աճուրդում վաճառում է Անկախության դեկլարացիայի կրկնօրինակը 8 մլն դոլարով:

8. Մետաղի առևտրով զբաղվող մեկը շուկայում 14 հազար դոլարով ձեռք է բերում մի իր, որը պատրաստվում է վերավաճառել 15 հազարով: Սակայն Գուգլ-ի օգնությամբ գտնում է իր ձեռք բերած իրի նկարագրությունը: Գնված իրը Ֆաբերժեի առաջին Զատկի ձվերից մեկն էր, որը Ալեքսանդր 3-րդ ցարը նվիրել է իր կնոջը 1887 թվականին՝ Զատկի օրը: Ֆաբերժեի ստեղծագործությունը վաճառվում է 33 մլն դոլարով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս