Բաժիններ՝

Սյունիքում ներդրումային հետաքրքրություն կա․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Սյունիքում ներդրումների հետ կապված հետաքրքրություն կա: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե Սյունիքում ներդրումների հետ կապված հետաքրքրություն կա՞, նա պատասխանեց․

«Այո: Հավանաբար կառավարության հաջորդ նիստին  կներկայացվի ծրագիր՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում բավականին խոշոր իրանական ընկերությունների խմբից ներդրում կատարելու մասին, որը հաստատվելուց անմիջապես հետո կսկսի իրագործվել: Բացի այդ, այլ բազմաթիվ թեմաներ կան, օրինակ զբոսաշրջային: Մեղրիում ունենք բավական լավ նախագիծ, որը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ միասին ենք անում»:

Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ կան բազմաթիվ հայ ներդրողներ, որոնք ներդրումներ արել են և շարունակում են անել:

Քերոբյանը հիշեցրեց, որ Կապանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը գնվել է ռուսական խոշորագույն մասնավոր ընկերության կողմից: Ըստ Քերոբյանի՝ դա ևս ցույց է տալիս, որ այդ շրջանում խոշոր ներդրումներ տեղի են ունենում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930