«Կրակոցները լսվում են, բայց խուճապ չկա». Անգեղակոթ համայնքի ղեկավար

Սյունիքում առկա իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ 17։00-ի դրությամբ մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

168.am-ին հայտնի էին դարձել այլ մանրամասներ ևս. մասնավորապես՝  հրետանու և տեխնիկայի մասնակցությամբ մարտերն ընթացել են երկու ուղղությամբ՝ Ջերմուկի, Սիսիանի և Անգեղակոթի, և ադրբեջանական կողմը ցանկացել է փակել Գորիս-Երևան ճանապարհը:

Թե ի՞նչ իրավիճակ է այս պահին Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթ համայնքում՝ մեր հարցին ի պատասխան՝ համայնքի ղեկավար Արմենակ Մարկոսյանը միայն նշեց. «Կրակոցները լսվում են, բայց խուճապ չկա»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ մենք զրուցել էինք նաև Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանի հետ, որը ևս նշել էր, որ թեև համայնքում կրակոցները լսվում են, սակայն բնակիչները շարունակում են ապրել առօրյայով:

Տեսանյութեր

Լրահոս