
Հարավկորեական և թուրքական ընկերությունների միջև կնքված համաձայնագիրը չեղարկվել է

Ըստ «Defense News»-ի՝ թուրքական BMC ընկերության և հարավկորեական «Doosan and S&T Dynamics» ընկերությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը չեղարկվել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան և Հարավային Կորեան ստորագրել էին համաձայնագիր՝ որի համաձայն հարավկորեկան երկու ընկերություններ պետք է թուրքական «Ալթայ» հրասայլերի համար մատակարարեին շարժիչներ և փոխանցման մեխանիզմներ: Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և հարավկորեացի նախարար Կանգ Յուն Հոյի հանդիպման ժամանակ ստորագրված համաձայնագիրը չեղարկվել է։
Ընկերությունից հայտնել են, որ համատեղ արտադրության տարբերակը չի հաստատվել այնպես, ինչպես նախատեսված էր: Այժմ համաձայնություն է ձեռք բերվել կորեական արտադրության մարտկոցներ գնելու մասին: Ընկերության անանուն աղբյուրը հայտարարության մեջ նշել է.
«Մեզ մտահոգում է, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Հարավային Կորեայի վրա, որպեսզի չխրախուսի տանկի շարժիչների տեխնոլոգիաների փոխանցումը Թուրքիային»։
Ընկերության աղբյուրները հայտնել են, որ հարավկորեական ընկերությունները կապահովեն «Ալթայ» տանկի ուղղակի էլեկտրականությունն ապահովող մարտկոցները և կաշխատեն տանկերում դրա ինտեգրման վրա։