Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակը:

«Այսօր պատմական օր է Հայկական հարցի համար։ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումն անցել է առանց առարկությունների։ Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: Շնորհակալություն ենք հայտնում Թիմ Լաֆթոնին և բոլոր համահեղինակներին այս հաջողության համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930