Կորստի ցավը սրտում… Մի կնոջ պատմություն

58-ամյա Համեստ Սարգսյանն ապրում է ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում:  2020 թվականի Արցախյան պատերազմում հանուն հայրենիքի անմահացավ կրտսեր որդին՝ Վլադիմիր Կամոյի Սարգսյանը, ով օգոստոս ամսին ավարտել էր ժակետային զինծառայությունը. ծառայում էր Ջրականում:

«Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, որդիս մեկնեց առաջնագիծ: Վերջին անգամ նրա ձայնը լսել եմ սեպտեմբերի 29-ին, դրանից հետո այդպես էլ չկարողացա կապ հաստատել նրա հետ: Հոկտեմբերի 1-ին լուրը հասավ, որ զոհվել է Մարտունու 3֊րդ պաշտպանական շրջանի դիրքերում: Ասում էր՝ գյուղից չի հեռանալու. նրա բոլոր երազանքներն ու նպատակները կապված էին Արցախի հետ: Բայց այդպես էլ անկատար մնացին»,- «Արցախպրես»֊ի թղթակցին պատմել է Հ. Սարգսյանը:

Արդեն մի քանի տարի է՝ տիկին Համեստն անգամ տան մեջ տեղաշարժվելու խնդիր ունի: «Առողջությունս չի ներում,֊ասում է,֊ ոչ էլ տան պայմաններն են թույլ տալիս»։ Մեր զրուցակցի խոսքով՝ որդին նպատակ ուներ զորացրվելուց հետո տանը հարմարավետ պայմաններ ստեղծել՝ տկարացած մոր հոգսն ինչ֊որ կերպ փարատելու համար. չհասցրեց: Տիկին Համեստն, այնուամենայնիվ, հույսը չի կորցնում։ Համոզված է՝ որևէ մեկն անպայման կշարունակի որդու գործը:

Տեսանյութեր

Լրահոս