Բաժիններ՝

Գինցբուրգը հայտնել է՝ հակամարմինների որ քանակն է ամբողջովին պաշտպանում «Դելտա» շտամից

ՌԴ Գամալեայի անվան Էպիդեմիոլոգիայի ու միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Իզվեստիային» ասել է, որ իրենց կենտրոնը հաշվարկել է չեզոքացնող հակամարմինների այն քանակը (banding antibody units), որն անհրաժեշտ է «Դելտա» շտամից լիովին պաշտպանվելու համար: Այդ մասին տեղեկանում ենք Ria.ru-ից:

«Մենք հայտնաբերեցինք, որ 300 միջազգային միավոր հակամարմինները «Դելտայից» պաշտպանում են ամբողջովին»,- հայտարարել է Գինցբուրգը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ 500 և ավելի միավոր հակամարմինները Քովիդ-19-ից պաշտպանվելու կատարյալ քանակություն են, և այդ քանակի հակամարմիններ ունեցողներն առհասարակ զերծ կմնան վարակվելուց:

Գինցբուրգը տեղեկացրել է, որ գիտական աշխատանքի արդյունքները հիմնված են 4000 մոսկվացիների տվյալների ուսումնասիրության վրա:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս