
Կորոնավիրուսի դելտա-շտամը կարող է խույս տալ հակամարմիններից. վարակաբան

COVID-19-ի դելտա-շտամը կարող է խույս տալ չեզոքացնող հակամարմիններից, ինչը կարող է հիվանդության ավելի ծանր ընթացք առաջացնել: Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ պրոֆեսոր Վլադիմիր Չուլանովը:
Նա նշել է, որ դելտա-շտամն իր հատկություններով զգալիորեն տարբերվում է բազային շտամից, որից սկսվել է համավարակը:
«Այն ունի նաեւ մարդուց մարդուն ավելի արագ փոխանցվելու հատկություններ, եւ կարող է խույս տալ պատվաստանյութի ու ավելի վաղ տարած հիվանդության հետեւանքով առաջացած հակամարմինների չեզոքացնող ներգործությունից. այն օժտված է ավելի մեծ ախտածին հատկությամբ, այսինքն՝ կարող է առաջացնել հիվանդության ավելի ծանր դեպք՝ ոչ բարենպաստ ելքի մեծ հավանականությամբ»,-ասել է նա՝ ելույթ ունենալով «Մոլեկուլյար ախտորոշում-2021» միջազգային գիտա-գործնական 10-րդ խորհրդաժողովի լիագումար նիստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: