Փարաքարի համայնքապետը՝ 6-րդ վարչություն հրավիրվելու մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրավիրվել էր ոստիկանության 6-րց վարչություն: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «իշխանություններն ամեն ինչ արել են, որ Դավիթ Մինասյանը չառաջադրվի, հիմա այս մեթոդներով փորձում են ճնշել ու խաղից հանել թեկնածուին»:
Փարաքարի համայքնապետն արդեն դուրս է եկել Ոստիկանության 6-րդ վարչությունից ու ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է, որ ոստիկանություն հրավիրվելու նպատակը «սպասվելիք ընտրություններում իրավակարգը պատշաճ ապահովելու վերաբերյալ քննարկում ունենալն էր»:
«Սիրելի՛ հայրենակից,
Ժամեր առաջ մամուլում հայտնվեց տեղեկատվության՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հրավիրվելուս մասին, որի վերաբերյալ հայտնում եմ հետևյալը,.
այո հրավիրվել եմ ոստիկանություն, որի նպատակը սպասվելիք ընտրություններում իրավակարգը պատշաճ ապահովելու վերաբերյալ քննարկում ունենալն էր:
Այս պահին համայնքապետարանում եմ, որտեղ շարունակում եմ բնականոն աշխատանքս:
Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որի երաշխավորը հանդիսանում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները:
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները
Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:
Մենք ուժեղ ենք ու միասնական, առավել քան երբևէ»,-գրել է Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը: