Ռուսաստանի և Իրաքի ԱԳՆ-ի ներկայացուցիչները քննարկել են երկրների միջև հարաբերությունները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարարության ղեկավար Ֆուադ Հուսեյնի հետ կայացած հեռախոսազրույցում քննարկել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազըմի դեմ կատարված մահափորձը: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

«Զրույցի ընթացքում Ֆուադ Հուսեյնը խոսել էԻրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազըմի դեմ կատարված մահափորձի մասին, որն իրականացվել է անօդաչու թռչող սարքից նրա նստավայրի ուղղությամբ կատարված հարվածների միջոցով, որը գտնվում է Բաղդադի «կանաչ գոտում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ ռուսաստանյան կողմի հետ խոսակցության ընթացքում հաստատվել է Իրաքի ղեկավարության եւ ժողովրդի հետ համերաշխությունը ահաբեկչության դեմ մղվող պայքարում, նշվել է Իրաքի հասարակության համախմբման կարեւորությունը երկրում իրադրության ապակայունացման ցանկացած փորձին դիմակայելու գործում:

«Նաեւ արծարծվել են մի շարք հրատապ հարցեր, որոնք դրված են առեւտրի, տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերի ռուս-իրաքյան հանձնաժողովի օրակարգում, որի իրաքյան մասը գլխավորում է Ֆ.Հուսեյնը»,-հավելել են ՌԴ ԱԳ նախարարությունում: ԶԼՄ-ները լույս նոյեմբերի 7-ի գիշերը հաղորդել են, որ Բաղդադում Իրանի վարչապետ Մուստաֆա ալ Քազըմը գնդակոծության է ենթարկվել անօդաչուից:

INA տեղական գործակալությունը, վկայակոչելով Իրաքի անվտանգության մարմիններին, ավելի ուշ հայտարարել է, որ վարչապետը չի տուժել մահափորձ կատարելիս: Մուստաֆա ալ Քազըմն ինքը Twitter-ում հաստատել է, որ իր հետ ամեն բան կարգին է: Դրա հետ մեկտեղ, Shafaq գործակալության տվյալներով, տուժել են վարչապետի երեք թիկնապահները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս