Խորհրդակցել հսկող բժշկի հետ և պատվաստվել. Անահիտ Ավանեսյանի հորդորը հղիներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետո զրույցում վստահեցրեց, թե բժիկների 90 տոկոսն արդեն պատվաստվել է։

«Մենք հստակ տեսնում ենք կորելացիան՝ պատվաստված քաղաքացիների և հիվանդացության նրանց դեպքերի միջև։ Մենք աշխատանքներ ենք տանում և շուտով կհրապարակենք տվյալները, թե պատվաստվածների շրջանում հիվանդացությունն ինչպիսին է։ Որոշակի ժամկետներում կհրապարակենք նաև կորոնավիրուսից մահվան դեպքերի՝ թե՛ սեռատարիքային կազմը, թե՛ նաև այդ բաղադրիչը, պատվաստված լինելու հանգամանքը ևս կհրապարակենք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ հղիների շրջանում պատվաստման ցուցանիշը շատ ցածր է։

«Ցավոք, որոշ անձինք շատ մեծ դեր խաղացին՝ վախեցնելով և ապատեղեկատվություն տարածելով՝ զերծ պահելու մեր հղիներին պատվաստումներից։ Իհարկե, առաջնային օղակների կողմից որոշակի աշխատանքներ արվում են թիրախավորելու թե՛ 65 տարեկանից բարձր քաղաքացիներին, թե՛ հղիների մասով։ Միանշանակ կոչ եմ անում անպայման խորհրդակցել հսկող բժշկի հետ և նրա խորհրդատվության արդյունքում անպայման պատվաստվել, որովհետև, ցավոք, հղիների մեջ կան կորոնավիրուսով մահվան դեպքեր»,- հավելեց Ա. Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս