
Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Նոյեմբերի 6-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 109-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 50-60 տարեկան տղամարդու և դիմել փախուստի:
Տղամարդը տեղում մահացել էր:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 34-ամյա տղամարդ և հայտնել, որ ժամը 05.30-ի սահմաններում իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ճանապարհին քաղաքացուն վրաերթի է ենթարկել ինքը: «BMW X6» ավտոմեքենան, վնասված վիճակում, տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին:
Նոյեմբերի 7-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկված տղամարդը 54-ամյա Սամվել Առաքելյանն է:
Կատարվում է նախաքննություն։