Բաժիններ՝

Մանրամասներ՝ Տավուշի մարզի 57-ամյա բնակչուհու սպանությունից

Նոյեմբերի 4-ին «գանգուղեղային տրավմա և կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել 57-ամյա մի կին, որը նոյեմբերի 5-ին, գիտակցության չգալով, մահացել էր:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ կնոջը մարմնական վնասվածքներ է պատճառել Նոյեմբերյանի բնակիչ 39-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ խոստովանել է, որ ինքն է հարվածներ հասցրել կնոջը և պատճառել մարմնական վնասվածքները:

Տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս