Կորոնավիրուսի ախտանշան ունենալու դեպքում կարելի է պոլիկլինիկայում անվճար թեստավորվել

Կորոնավիրուսի ախտանշան ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել պոլիկլինիկա և անվճար թեստավորվել: Այս մասին հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան»-ից Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինքը վատ զգալով հանդերձ, մի քանի անգամ թեստը վճարովի է հանձնել:

Նա արձագանքեց՝ ափսոս, որ պատգամավորը լավ տեղեկացված չի եղել, որ եթե ուներ ախտանշան, կարող էր դիմել պոլիկլինիկա և անվճար թեստավորվել:
«Նորից տեղեկացնեմ, որ ախտանշան ունենալու պարագայում կարող եք մոտենալ պոլիկլինիկա և անվճար թեստավորվել՝ ինչպես դա արվել է կորոնավիրուսի հենց առաջին դեպքերից սկսած»,- ասաց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930