Պահանջում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության. հայտարարություն

Շուրջ 3 տասնյակ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դիմելով ՀՀ դատախազությանն ու կառավարությանը, հայտարարել են, որ մերժում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի ապօրինածին եռակողմ հայտարարությունը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«ՀՀ Գլխավոր Դատախազություն,

ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ՝ ՀՀ Կառավարությանը,

Հայաստանի Հանրապետության ներքոստորագրած քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները մերժում են 2020 թվականի Նոյեմբերի 9-ի ապօրինածին եռակողմ հայտարարությունը, որը ստորագրված է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Տեղեկացնում ենք, որ սույն ապօրինի եռակողմ հայտարարության նախագիծը նախօրոք չի քննվել ՀՀ Անվտանգության Խորհրդում, չի վավերացվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից, և ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավական լիազորություններ չուներ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի խնդրի և տարածքների վերաբերյալ ստորագրել միջպետական որևէ փաստաթուղթ։ Սույն ապօրինի հայտարարությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին։

Մենք՝ ներքոստորագած կազմակերպություններս, մերժում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Նոյեմբերի 10-ին ստորագրված ապօրինի հայտարարությունը՝ այն համարելով Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիք։

Իր լիազորությունները վերազանցելու և ՀՀ Սահմանադրական կարգը խախտելու համար պահանջում ենք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության ՀՀ քրեական Օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Ընդունեք այս դիմումը որպես ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ։

————————–

Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ՝

ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան`Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին,

Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անն Լույոին,

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. Ս․ Կոպրիկինին

Հայաստանի Հանրապետության ներքոստորագրած քաղաքական կուսակցու¬թյուն¬ներն ու հասարա¬կական կազմակերպությունները մերժում են 2020 թվականի Նոյեմբերի 9-ի ապօրինածին եռակողմ հայտարարությունը, որը ստորագրված է 2020 թվականի Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Տեղեկացնում ենք, որ սույն ապօրինի եռակողմ հայտարարության նախագիծը նախօրոք չի քննվել ՀՀ Անվտանգության Խորհրդում, չի վավերացվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից, և ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավական լիազորու-թյուններ չուներ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի խնդրի և տարածքների վերաբերյալ ստորագրել միջպետական որևէ փաստաթուղթ։ Սույն ապօ-րինի հայտարարությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին։

Մենք՝ ներքոստորագած կազմակերպություններս, հայտարարում ենք, որ ՀՀ Սահմանադրական կարգը խախտելու համար ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կանգնի դատարանի առաջ և մերժում ենք Նիկոլ Փաշինյա¬նի կողմից ստորագրված Նոյեմբերի 10-ի ապօրինի հայտարարությունը՝ այն համարելով Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիք։

ՀԻՇԵՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ ցանկանում ենք ընդգծել․

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի (OSCE Minsk Group) կողմից սահմանված Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման և հրադադարի պայմանավորվածությունները, սանձազերծել է ռազմական ագրեսիա՝ նպատակ ունենալով ցեղասպանել ու էթնիկական զտումներով վերացնել Արցախի հայ բնակչությունն իր բնօրրանից։ Ադրբեջանի կողմից 44-օրյա ռազմական արգերսիայի ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան Միջին Արևելքից տեղափոխելով և օգտագործելով տեռորիստական խմբավորումներին, ռմբակոծել են քաղաքացիական բնակավայրերը, օգտագործել են ծանր հրազեն, ֆորսֆորային և կասետային ռումբեր, ծայրահեղ վանդալիզմով ոչնչացրել են հայկական պատմամշակութային ար¬ժեքները և հայ գերիների նկատմամբ կատարել են անմարդկային խոշտանգումներ։

Գտնում ենք, որ Արցախի Հանրապետության կարգավիճակի խնդիրը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի ազգաբնակչության ազատ կամքի արտահայտմամբ։

«Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպություն, Նախագահ՝ Թաթուլ Մանասերյան

«Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժում, Համակարգող՝ Արթուր Բաբայան (Արթուր Արմին)

Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն, Նախագահ՝ Գևորգ Հովսեփյան

Հայք-հայկազունիներ կուսակցություն, Նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան

Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն, Նախագահ՝ Սոս Գիմիշյան

ՎԱՀԱԳՆ Ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն (ՀԿ), Նախագահ՝ Կարո Կարապետյան

Քաղաքացիական միավորում ՀԿ, Նախագահ՝ Աղասի Մանուկյան

«Ժողովրդի ձայն» – նախաձեռնություն, Նախագահ՝ Աշոտ Կոշկակարյան

Թերապևտների երիտասարդական գիտական միություն ՀԿ, Նախագահ՝ Շմավոն Վեզիրյան

Մաշտոց միավորում ՀԿ, Նախագահ՝ Նուրիսա Բեժանյան

Լեռահայաստան կրթական-հայրենասիրական ՀԿ, Նախագահ՝ Սարգիս Մելիք-Շահնազարով

Մոլորակ ՀԿ, Նախագահ՝ Ալիկ Սուքիասյան

Հասարակական պաշտպանների միություն ՀԿ, Նախագահ՝ Արամ Գրիգորյան

ՀԱՅՔ ազգային-հայրենատիրական համագործակցություն, Համակարգող՝ Էդգար Մակարյան

Հայաստանի ժողովրդական շարժում հայրենասիրական ՀԿ, Նախագահ՝ Վազգեն Պետրոսյան

Հայաստանի կանաչների միություն ՀԿ, Նախագահ՝ Հակոբ Սանասարյան

«Հայաստանի Հանրապետության հույների ՊԱՏՐԻԴԱ համայնք» ՀԿ, Նախագահ՝ Էդուարդ Փոլատով

«Ազգային արժեք ակումբ» – շարժում, Համակարգող՝ Վարդան Ստրաշյան

«Թալիշ» հայրենասիրական սահմանամերձ բնակավայրերի կազմակերպություն ՀԿ, Նախագահ՝ Էդուարդ Փոլատով

Զարթոնք ՀԿ, Նախագահ՝ Լևոն Թումանյան

«Առաջադեմ կանանց միություն» ՀԿ, Վարդուհի Գևորգյան

Հայրենատէր կուսակցություն, Նախագահ՝ Սամվել Շահինյան

Քաղաքացիական հասարակության ցանց ՀԿ, Նախագահ՝ Սարգիս Սեդրակյան

«Գվարդիական Աստղ» ռազմահայրենասիրական միջազգային ՀԿ, Նախագահ՝ Տիգրան Գրիգորյան

Սպառողների ասոցիացիա ՀԿ, Արմեն Պողոսյան

«Իրավագիտակից հայորդի» ՀԿ, Նախագահ՝ Վլադիկ Գալստյան

Հաշմանդամների միջազգային միավորում ՀԿ, Նախագահ՝ Արտաշես Ալումյան

Տեսանյութեր

Լրահոս