Ո՞վ է այստեղ գլխավորը. 4 նշան, ովքեր միշտ հրամայում են
Կենդանակերպի՝ միշտ հրամայող նշանների մասին պատմում cluber.com.ua է կայքը:
Խոյ
Եթե դուք պատրաստվում եք բնության գիրկ մեկնել Խոյի նշանի տակ ծնված մարդու հետ, համողված եղեք՝ «ճամբարի տնօրենը» նա է լինելու: Ընդդիմանալը կամ նրա հետ մրցակցելն իզուր է, միևնույն է, կպարտվեք:
Դուք, իհարկե, կարող եք Ձեր նկատառումներն արտահայտել, և Խոյը ուշադիր դրանք կլսի, սակայն հենց ավարտեք, արագ կապացուցի, թե ձեր գաղափարն ինչու չի աշխատի: Փորձել Խոյին ստիպել ինչ-որ բան անել ոչ այնպես, ինչպես ինքը մտածել է, բացարձակապես անօգուտ զբաղմունք է: Բանն այն է, որ այս նշանի ներկայացուցիչները միայն մեկ պլան են ընդունում, ու դա իրենց պլանն է:
Բայց եկեք չմոռանանք, որ Խոյը էներգիայով լեցուն, աշխույժ լիդեր է, ով հասնում է իր նպատակին: Ինչ էլ որ լինի, նա իրեն չի կորցնի ու պանիկայի մեջ չի ընկնի, և նույնիսկ երբ բոլորը հանձնվեն, նա կգնա առաջ ու իր հետևից կտանի մարդկանց:
Առյուծ
Կարևորագույն պատճառներից մեկը, համաձայն որի՝ Առյուծին դուր է գալիս գլխավորը լինել, այն է, որ նա տենչում է լինել ուշադրության կենտրոնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կենսականորեն անհրաժեշտ է, որ այդ ուշադրությունը կենտրոնացած լինի իրենց վրա: Առանց ծափահարությունների ու հիացական հայացքների՝ նրանք չեն կարող: Առյուծներին դուր է գալիս, երբ մարդիկ իրենց են դիմում խորհուրդ ստանալու համար կամ խնդրում են բացատրել ինչ-որ բան: Այդ ժամանակ նրանք իրենց կարևոր են զգում: Դա նրանց դուր է գալիս, շոյում ինքնասիրությունը և մոտիվացնում դառնալ ավելի լավը:
Բայց ամեն դեպքում պետք չէ ժխտել Առյուծների հանճարեղ լիդերական հատկություններն ու հեռատեսությունը: Նրանք իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ու հասնում հաջողության այն դեպքում, երբ այլ մարդիկ դեռ տատանվում են ու մտածում ինչ անել:
Այծեղջյուր
Այծեղջյուրները չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց, քանի որ նրանք սովորաբար ավելի շատ գիտելիք ու փորձ են ունենում, քան իրենց շրջապատող այլ մարդիկ: Որպես կանոն՝ նրանք շատ ավելի լավ են գնահատում իրավիճակը տեղում ու ընդունում են իսկապես ճիշտ որոշումներ:
Բնականաբար, այս նշանի ներկայացուցիչներն էլ սխալվում են, ինչպես բոլորը, բայց ոչ հաճախ: Դրա համար էլ Խոյի կողմից փոքր-ինչ հանդգնություն է իրեն որպես առաջնորդ ներկայացնելն Այծեղջյուրի ներկայությամբ:
Հաճախ, լինելով գերարդյունավետ, Այծեղջյուրները, որպես կանոն, նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում ու ինչ-որ բան անում դեռ մինչև այն, երբ բոլորը կհասկանան, թե ինչ է տեղի ունեցել, ու ինչ պետք է անել:
Ցուլ
Ցուլերը գիտեն այն, ինչ գիտեն, ու նրանց ստիպել փոխել իրենց կարծիքն ու ինչ-որ բան նորովի տեսնել, տառացիորեն անհնար է: Փոխարենը ուրիշ մարդկանց պատմում են, թե ինչ ու ինչպես պետք է անեն, ու ինչն են առհասարակ սխալ անում: Այնուամենայնիվ, Ցուլն էներգիայի աղբյուր է: Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ անչափ գործնական են, երբեք չեն հանձնվում ու վարվում են այնպես, ինչպես ճիշտ են համարում, ինչ էլ որ լինի: Նրանց բառապաշարում «անհնար է» բառը չկա, և դրա մեջ է նրանց ահռելի առավելությունը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը