Վրացական գինու արտահանումը Ռուսաստան 10 ամսում 5 տոկոսով աճել է
Վրաստանը հունվարից մինչեւ հոկտեմբեր Ռուսաստանի շուկա է արտահանել ավելի քան 49 միլիոն շիշ գինի, ինչը 5 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այդպիսով ՌԴ-ն վրացական գինու խոշորագույն ներմուծողն է, հետեւում է հանրապետության Գինու ազգային գործակալության վիճակագրական տվյալներից, որոնք հրապարակվել են նոյեմբերի 5-ին։
Գինու գնումների ծավալով երկրորդ տեղում է Ուկրաինան: Հունվարից մինչեւ հոկտեմբեր այդ երկիր է արտահանվել 10 միլիոնից ավելի շիշ գինի, ինչը 21 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Առաջատարների եռյակը եզրափակում է Լեհաստանը, որն ստացել է շուրջ 5 միլիոն շիշ գինի (20 տոկոսով ավելի անցյալ տարվա ցուցանիշից):
Գործակալության տվյալներով՝ վրացական գինին նաեւ ժողովրդականություն է վայելում Չինաստանում եւ Բելառուսում: Տասն ամսում ՉԺՀ է ուղակվել ավելի քան 4,5 միլիոն շիշ (+ 13 տոկոս), իսկ Բելառուս՝ ավելի քան 3,3 միլիոն շիշ (+ 17 տոկոս):
Վրաստանը հունվարից մինչեւ հոկտեմբեր նաեւ ավելի քան 881 հազար շիշ է մատակարարել ԱՄՆ-ին (10 տոկոսով ավելի, քան անցյալ տարի), շուրջ 655 հազար շիշ Գերմանիային (+ 6 տկոս) եւ շուրջ 632 հազար շիշ Մեծ Բրիտանիային (+ 72 տոկոս):
Ընդամենը 2021 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Վրաստանն աշխարհի 60 երկրներ է ուղարկել 83,8 միլիոն շիշ գնի, ինչը 11 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշներից: Ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ194 միլիոն դոլար, ինչը 9 տոկոսով գերազանցում է 2020 թվականի նույն տվյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: