Թե ինչու են բանջարեղենի գներն այսքան բարձր, ևս խելքը գլխին հիմնավորում չկա։ Սա էլ ոչ փոխարժեքի, ոչ էլ միջազգային գների հետ կապ չունի, սակայն գնաճը հասել է 64.5 տոկոսի։ Կարտոֆիլը մեկ տարի առաջվա համեմատ թանկացել է 66.7, լոլիկը՝ 60, վարունգը՝ 54, կաղամբը՝ 68, կանաչ լոբին՝ 59,5, կանաչ սոխը՝ 70 տոկոսով։
Տոնական օրերի կրճատումը կարող է բերել դրական տնտեսական արդյունքի հիմնականում զարգացած արդյունաբերական համալիր ունեցող երկրներում: Մինչդեռ այն երկրներում, որոնց տնտեսությունը կառուցված է առավելապես ծառայությունների վրա, նման կրճատումը կարող է անգամ բացասական արդյունքների հանգեցնել:
Այսօր ԱԺ-ում, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ Արցախն ուրացողը դավաճան է, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով ուժայինները նրան հեռացրին նիստերի դահլիճից: Միջադեպից հետո սոցիալական ցանցերում օգտատերերը սկսեցին ակտիվորեն տարածել տեսանյութ, երբ 2006թ. Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանին հարց ուղղելու համար էին Գեղամ Մանուկյանին դահլիճից ուժով հեռացրել:
Այսօր Գորիս֊Կապան միջպետական ճանապարհին մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրել են Գորիսի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի վարած Ֆորդ մակնիշի ավտոմեքենան,հարվածել մեքենային,հայհոյել։
Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցը Ամարասի վանք. ՌԴ ՊՆ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահան Զարոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մուշեղ Ներսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Սեյրան Օհանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Ի՞նչ հարցերի պատասխաններ տվեց ԱԺ փակ քննարկումը՝ ՈւՂԻՂ:
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերի համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Արարատի մարզի Վեդի համայնքն է:
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «CONFLITS» պարբերականին, որի թարգմանությունը ներկայացրել է դեսպանությունը։
Ձեզ խորհուրդ տամ սկոտչ կամ բամբակ․․․ այսօր բաժակը լցվեց․ Մարատ Թոխյանը՝ Արմեն Ներսիսյանին
«Հո չենք եկել խելոք նստելու համար. եկել ենք քննադատենք». Արմեն Ներսիսյան
Հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ մայիս ամսից Գեղարքունիքի մարզում դիրքավորված ադրբեջանական ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ, կատարել լայնածավալ ճանապարհաշինական և ամրաշինական աշխատանքներ։
ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի հետ հանդիպում է անցկացնում Բարենցա-Եվրաարկտիկական տարածաշրջանի խորհրդի 18-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում։
Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքն ազդել է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական վարքի, այլ նաև օտարերկրյա որոշ շրջանակների վրա, որոնք, խեղաթյուրելով ու նենգափոխելով արցախյան հիմնախնդրի էությունը, հանդես են գալիս միակողմանի հայտարարություններով։ Այդ հայտարարությունները գրեթե բացարձակ նմայնությամբ կրկնում են ադրբեջանական պետական դիրքորոշումները։
Ընդդիմության իրավունքների վրա ինչո՞ւ թքած ունեք. Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանին շարունակում է նիստը․ ՈՒՂԻՂ:
Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի օրակարգում էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորի՝ Լևոն Հովհաննիսյանի և Արմեն Գալջյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 27-ի «Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» N28-Ա որոշման մեջ և դրամական փոխհատուցում չտալ ավագանու անդամին, երբ, օրինակ, վերջինս բացակայել է ավագանու հերթական նիստից, կամ երբ չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին:
Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը Բաաբդա պալատում ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին՝ նրա հետ քննարկելով Լիբանանի ներքին իրավիճակը:
Երևանի ավագանու նիստում ներկայացվեց նախագիծ, որով առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 27-ի «Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» N28-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը. Որոշման 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ « 2. ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Երևանի ավագանու հերթական նիստից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երևանի ավագանու հերթական նիստ տեղի չի ունեցել»:
Պարոն Հովհաննիսյան, Ձեզ ասեմ, որ այդ ցուցակը լինելուց հետո ես կհրապարակեմ, ու Երևանի քաղաքացիները կտեսնեն, թե ընդդիմադիր երկու խմբակցության քանի անդամ քանի օր է բացակայել, ոչ թե վերջին 2, 5 ամիսներին, այլ պաշտոնավարման սկսելու օրվանից մինչ օրս: Ու կհրապարակենք Ձեր թիմի բացակայությունների ցանկը: Ուղղակի Ձեր թիմի բացակայությունները, ցավոք, հրապարակելը մի քիչ դժվար է, որովհետև 170 հոգանոց ցուցակ ունեցող խմբակցության 120 անդամն արդեն․․․ ցուցակն արդեն պտտվել է, Դուք հա փոխվում եք, Դուք ձեր մեջ, 57 հոգի ֆռում ա, էլի…
Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Նման կարծիք պաշտպանության կողմի մոտ վաղուց էր ձևավորվել, իսկ փորձաքննություններն անկատար թողնելու հանգամանքը, պաշտպանի խոսքով, հաստատեց այն։
Խորհրդարանում մեկնարկել է փակ ռեժիմով հրատապ քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց. «Այս պահին մեր նոր ավտոբուսները կոնկրետ 100 դրամի համար են հատկացված լինելու, և եթե չլինի դա, ու մարդկանց ստիպենք տոմս գնել, դա ավելի անհարմար կլինի: Պետք է գնան մետրո կամ հատուկ կրպակներ, նույն 100 դրամը տան, տոմս վերցնեն, մենք հեշտացրել ենք գործընթացը: Սա ժամանակավոր լուծում է»:
Դատապարտյալը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով այն մասին, որ դիմում ներկայացնելուց հետո շուրջ 7 ամիս իր նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն չի իրականացվում։