
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 30-ին` Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-29-ը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.50C (1972թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.90C (1965թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.90C