Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին. փորձագետի մեկնաբանությունը

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Տոնական օրերի կրճատումը կարող է բերել դրական տնտեսական արդյունքի հիմնականում զարգացած արդյունաբերական համալիր ունեցող երկրներում: Մինչդեռ այն երկրներում, որոնց տնտեսությունը կառուցված է առավելապես ծառայությունների վրա, նման կրճատումը կարող է անգամ բացասական արդյունքների հանգեցնել:

Հայաստանի տնտեսությունում ծառայությունների ոլորտը ավանդաբար առանցքային տեղ է զբաղեցրել, ինչով և պայմանավորված է 2020 թ. ՛՛ապրիլյան շոկի՛՛ հետևանքով ստեղծված տնտեսական խորը կոլապսը, որը մեծ հաշվով չի հաղթահարվել առ այսօր:

Տոնական օրերին, հատկապես՝ Ամանորյա, Հայաստանում, որպես կանոն, ակտիվանում է առևտուրը, ավելանում է ծառայությունների ծավալը: Դա հնարավորություն է ստեղծում ակտիվանալու հատկապես փոքր ու միջին բիզնեսին, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի մոտ 35-40%-ը:

Երբ խոսում եք «քաղաքակիրթ երկրների» մասին, նախ առանձնացրեք դրանց տնտեսությունների կառուցվածքը, համարդեք մեր տնտեսության կառուցվածքի հետ, անդրադարձեք այդ երկրների տնտեսական քաղաքականության միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակադրումներին (որը մենք, բնականաբար, չունենք), ու միայն դրանից հետո համեմատականներ անցկացրեք»։

Տեսանյութեր

Լրահոս