Աշխարհի ամենահայտնի աղցանները . «Կոբբ»
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս (եփված) – 3 հատ
2. Բարակ շերտատած բեկոն – 100 գ
3. Կապույտ պանիր – 150 գ
4. Նեխուր – 4 հատ
5. Ավոկադո – 2 հատ
6. Պինդ եփված ձու – 4 հատ
7. Վարունգ – 100 գ
8. Լոլիկ – 200 գ
9. Հազար – 1/2 փունջ
10. Կանաչ սոխ – 1 փունջ
11. Աղ, սև պղպեղ
Սոուսի համար
1. Մանանեխ – 2 ճ/գ
2. Բալզամիկ քացախ – 2 ճ/գ
3. Ձիթայուղ – 10 ճ/գ
4. Շաքարավազ – 1 թ/գ
5. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Կրծքամիսը շերտատել: Բեկոնը երկու կողմից տապակել: Չորացնել թղթե անձեռոցիկով և կտրատել 2-3 մասի:
2. Պանիրը կտրատել:
3. Խորանարդաձև կտրատել նեխուրը, ավոկադոն, ձուն, վարունգը, լոլիկը, հազարի թերթերը: Շատ մանր կտրատել կանաչ սոխը:
4. Բոլոր բաղադրիչները առանց խառնելու տեղավորել ափսեի մեջ: Աղ ու պղպեղ ցանել:
5. Պատրաստել սոուսը՝ խառնելով բոլոր բաղադրիչները: Լցնել աղցանի վրա, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը